Ինչ է Եվրոմիությունը: Համաեվրոպական կարևոր ինտեգրման կենտրոն, 27 եվրոպական պետությունների տնտեսական ու քաղաքական միություն: Հիմնական նպատակն է միության ներսում և ողջ աշխարհում քարոզել ու հաստատել ազատության, ժողովրդավարության, խաղաղության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև իրավական պետության սկզբունքները:
Այս ճոխ ու դեմոկրատ բառերը, որոնք հատուկ են բոլոր միջազգային կազմակերպություններին ու հազար տեսակի <<մարդու իրավունքների>> գրասենյակներին, իրենց եվրոփայլով արդեն քանի տարի է կուրացրել են նաև հայերի մեծ մասին: Պատրաստ ենք ամեն ինչ դնել մի կողմ, միայն թե հայտնվենք այս միջազգային աղբավայրում, որտեղ ժողովրդավարության ֆոնի տակ իշխում են փոքր ժողովուրդներին ու փոքր պետություններին: Եվրոմիություն և Եվրոխորհուրդ միջազգային կառույցների որդեգրած սկզբունքն է` հակամետ շահեր ունեցող պետությանը ջախջախել ու հպատակեցնել ոչ թե մարտի դաշտում, այլ վերածել այն համագործակցող պետության, որով մեծապես հեշտանում է նրա վերահսկումը և ուղղորդումը: Եվ հնարավորինս հմտորեն խույս տալ վերահսկողություն հաստատելու փորձերի դեմ ամենավտանգավոր ախոյանից՝ հայրենասիրական-ազգայնական զգացմունքների հետ բախումից: Այս <<եվրոսրբավայրերը>> ճնշում են գործադրում փոքր ազգերի վրա խեղաթյուրելով, աղավաղելով, կեղծելով ու պղծելով նրանց մշակույթը, ազգային մտածողությունը, հայրենասիրությունը և դրան նմանվող ցանկացած այլ գաղափար, այլասերում են նրանց ինքնությունը ու փաթաթելով նրանց վզին բազում կեղծ արժեքներ` փորձում են առանց աննշան բռնության հպատակեցնել փոքր ազգերին: Ցավոք սրտի, փոքր ժողովուրդների թվին է պատկանում նաև հայ ժողովուրդը, իր ավելի փոքր ու թույլ պետականությամբ: Հետևաբար Եվրամիություն մտնելու դեպքում, ինչպես մյուս փոքր ժողովուրդները, այնպես էլ մենք կորցնելու ենք մեր ազգային ինքնությունը, կանգնելու ենք ազգային-մարդաբանական-մշակութային առումով ոչնչացման եզրին: Դրան չեն դիմանում նույնիսկ եվրոպական հզոր պետությունները, ասենք Ֆրանսիան, որտեղ չգիտես էլ ֆրանսիացի մնացել է, թե ոչ: Այսինքն Հայաստանի` եվրամիություն մտնելուց առավելագույնը 10 տարի անց Հայաստանը կկորցնի իր ունիտարությունը, երկրում համարյա հայ չի մնա և բնակչության մեծ մասը կլինեն այլազգիներ, հիմնականում քրդեր, թուրքեր(աշարհագրական դիրքից ելնելով), քանի որ արտագաղթի տեմպերը կտրուկ կաճեն: Համաձայն Եվրամիության Սահմանադրության եվրոպական ընտանիք մտնել ցանկացող երկիրը չպետք է տարածքային խնդիր ունենա հարևան երկրների հետ, Հայաստանի դեպքում սա նշանակում է Արցախյան խնդրի խաղաղ և հիմնավոր լուծում, հայտնի չէ թե ում օգտին և Թուրքիայի հետ սահմաններիի բացում: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ նույնիսկ ցեղասպանության հնարավոր ճանաչման դեպքում Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չի կարող ուենալ: Եվ սա դեռ ամենը չէ, թվարկվածները ազգային խնդիրների ընդամենը մի փոքր մասն էին ներկայացնում:
Հետ գրություն
Եվ համոզված եղեք, որ եթե հանկարծ թեկուզ մի պահ ձեզ թվա, որ մենք Եվրոմիություն մտնելով շահելու ենք ինչ-որ բան, ապա այդ շահը կրելու է միայն ժամանակավոր և թվացյալ բնույթ:
Ու մենք այդ թվացյալ դեմոկրատ ու անհոգ կյանքի պատճառով կկորցնենք մեր հայրենիքի վերջին կտորը, ու կփակենք մեր պատմության վերջին էջը...


իիիի Կար, լավ էլի, ես Եվրոմիության կողմնակից եմ
ОтветитьУдалить