Powered By Blogger

вторник, 22 марта 2011 г.

Մահն էլ չի փրկի մեզ նրանցից


Ինչպես պատահեց,
Որ հոգուս զզվանքը պատեց,
Անիմաստ մարդկանցով լի առօրյան  ստիպեց…
Վաղ առավոտյան թարմ օդ
Ու ոչ մի ավելորդ մարդկային հոտ,
Առավոտյան արդեն փոքր-ինչ տոթ
Ու ամենամարդկային գարշահոտ:
Ով է տեսել, որ ձմեռվա կեսին մարդ զգա այսքան տհաճ տոթ`
Տհաճ ,
Անցանկալի,
Անտեսանելի,
Բայց, ցավոք, անմոռանալի
Ու անըմբռնելի:
Խառնվում եմ մարդաշատ աղբանոցին`
Հիմար, տապարակուռ դեմքեր ,
Անիմաստ դիմագծեր.
Բայց սա չէ ցավալին,
Ցավալին դիմագծերն են ակնային,
Որ չեն արտահայտում ոչ մի իմաստ
Ու թարթվում են անիմաստ:
Նկատեք, եթե կհաճեք,
Որ չեն տեսնում նրանք երբեք ,
Որ խանգարում են մեր կողքի ՄԱՐԴԿԱՆՑ`
Իրենց իմաստազուրկ հայացքներով
Թունավորելով
Ուղեղը` հատուկենտ հանդիպող վերոնշյալ ՄԱՐԴԿԱՆՑ:
Կասեք, թե նրանք ապրում են մեր աշխարհում`
Ահեղ դարում,
-Ոչ, կասեմ նրանք ապրում են մեր դարի ահեղ նկուղում:
Բարեգութ աստվածներ,
Ինչներիդ էին պետք այսքան մոխրագույն ու կեղծ ժպիտներ
Այսքան, անսեռ հարճեր,
Ու նորածին պոռնիկներ,
Երբ ունեինք այսքան ծերացող բոզեր,
Պառվաբոզեր,
Թմրամոլներ,
Ու օտարամոլներ,
Այսքան քաղաքական գործիչներ,
Ու էլի մի քանի նմանատիպ  կործանիչներ,
Ակնհայտորեն բռնաբարված հոգիներ,
Ու անսպառ պատերազմական գոտիներ,
Որ կուղեկցեն մեզ տարիներ ի վեր:
Ինչպես վերանան այսքան անբարի ու անբարո գոտիներ,
Երբ մեզ օտարի հետ հավասար
Շրջափակում են թմրամոլ, պորտաբույծ հայրենակիցներ,
Ու մի ամբողջ ժողովուրդ
Դառնում է մի խլացող ակկորդ:
Այսպես է պատահում, որ օտար խմբերը չարիքի
Գողանում ու տանում են սրտիս ու մտքիս ունեցվածքը ողջ:
Եվ ահա ուզում ես ունենալ գեթ մի արջային որջ,
Երբ չես ուզում դուրս գալ տնից
Ոչ վաղ առավոտյան,
Ոչ առավոտյան,
Ոչ երեկոյան,
Ու ոչ էլ անգամ ուուուուշ երեկոյան…

Комментариев нет:

Отправить комментарий