Powered By Blogger

суббота, 2 апреля 2011 г.

Բոլոր ճանապարհները տանում են դեպի հետույք:


Խոստովանիր, որ երբ հետույքումդ զգում ես մարդկանց առկայություն այնքան էլ հաճելի զգացմունքներ ու հոգեվիճակներ չես ապրում:Չնայած սա դեռ ինչ-որ ձև տանելի է, բայց երբ քամակդ դարձնում են հանրակացարան, դա արդեն լուուուրջ է
Երբ զգում ես, որ մեկը արդեն через հետանցք հայտնվել է շալակդ պիտի շտապ հոգնայես ու նրան դուրս շպրտես քո աղեխորշային կայսրությունից, որովհետև դրանք էնտեղ երբեք պարապ չեն մնում, իրանք էնտեղից թունավոր երիզորդների նման հմտորեն թունավորում են քեզ, քո բոլոր կենսաբանական միացությունները ու հատկապես կյանքդ: Չնայած սրա մյուս տարբերակն էլ կա, էն որ դուք եք հայտնվում սրա նրա քամակային բազզայում (հատկապես եթե սա կամ նա մասնագիտությամբ BOOSS ա լինում): Չնայած ով գիտի, կարողա ձեզ հաճելի է, եսիմՉէի ուզի, որ կարդացողը մտնողներից լիներ. <<Մարդիկ>>, մի արեք էդ բանը էլի, չի կարելի, դե ոնց ասեմ… անհարմար է:
Խոսքս ուղղում եմ չմտնողներին  որպեսզի խուսափեք այս իրավիճակներից(մտնողներին ընդունելուց  ). առաջարկում եմ բոլորիդ. Չհարստանալ, լավ համբավ ձեռք չբերել, շատ բարեկամներ ու լավ ընկերներ չունենալ, խելք ու տաղանդ չունենալ ու հաստաքամակ չլինել!! Օ.. փաստորեն քչերին է սպառնում այս վտանգը…

воскресенье, 27 марта 2011 г.

Ան ասուն բանաստեղծություն (ժողովրդական):



Ծագում են մտքեր
Այ քեզ հիմար բարքեր,
Տեսնում ենք մազեր
Գեղեցիկ հյուսքեր,
Երազում ենք այս ամենը
Տենչում ենք մարմինը,
Թեկուզ օտար կանանց
Իրենց ամուսնու ձեռքը բռնած,
Բայց մեկ է հանկարծ
Հասկանում ենք մի պարզ բան
Որ պետք է փակենք աչքերը մեր արբած
Ու մոռանանք ամեն բան.
Թե չե մի հաստ կաբան,
Որ հագնում է կնոջ թումբան,
Կհայհոյի մեզ անպայման,
Իսկ մենք ստիպված
Կնվիրենք անկասկած
Նրա հաստ փորին մի մեծ բացվածք,
Ու կհայտնվենք իսկույն
Մի մութ անկյուն,
Կատենք մեր սիրուն հավերժ
Ու կունենանք մեր սրտում մի մեծ վրեժ,
Այ քեզ հիմար մտքեր
Այ քեզ հիմար բարքեր,
Կիրքը կատակ բան չէ
Գիրկը քաղցր բան է
Թե ուրիշի կնոջ գիրկ չէ,
Մի սիրեք օտար կանանց
Թե չեք ուզում տարիներ անց
Դուրս գալ բանտից ծերացած…


Եվրոկառափնարանավայր:




Ինչ է Եվրոմիությունը: Համաեվրոպական կարևոր ինտեգրման կենտրոն, 27  եվրոպական  պետությունների տնտեսական ու քաղաքական միություն: Հիմնական նպատակն է միության ներսում և ողջ աշխարհում քարոզել ու հաստատել ազատության, ժողովրդավարության, խաղաղությանմարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև իրավական պետության սկզբունքները:

Այս ճոխ ու դեմոկրատ բառերը, որոնք հատուկ են բոլոր միջազգային կազմակերպություններին ու հազար տեսակի <<մարդու իրավունքների>> գրասենյակներին, իրենց եվրոփայլով արդեն քանի տարի է կուրացրել են նաև հայերի մեծ մասին: Պատրաստ ենք ամեն ինչ դնել մի կողմ, միայն թե հայտնվենք այս միջազգային աղբավայրում, որտեղ ժողովրդավարության ֆոնի տակ իշխում են փոքր ժողովուրդներին ու փոքր պետություններին: Եվրոմիություն և Եվրոխորհուրդ միջազգային կառույցների որդեգրած սկզբունքն է`   հակամետ շահեր ունեցող պետությանը ջախջախել ու հպատակեցնել ոչ թե մարտի դաշտում, այլ վերածել այն համագործակցող պետության, որով մեծապես հեշտանում է նրա վերահսկումը և ուղղորդումը: Եվ հնարավորինս հմտորեն խույս տալ վերահսկողություն հաստատելու փորձերի դեմ ամենավտանգավոր ախոյանից՝ հայրենասիրական-ազգայնական զգացմունքների հետ բախումից: Այս <<եվրոսրբավայրերը>> ճնշում են գործադրում փոքր ազգերի վրա խեղաթյուրելով, աղավաղելով, կեղծելով ու պղծելով նրանց մշակույթը, ազգային մտածողությունը, հայրենասիրությունը և դրան  նմանվող ցանկացած այլ գաղափար, այլասերում են նրանց ինքնությունը ու փաթաթելով նրանց վզին բազում կեղծ արժեքներ` փորձում են առանց աննշան բռնության հպատակեցնել փոքր ազգերին: Ցավոք սրտի, փոքր ժողովուրդների թվին է պատկանում նաև հայ ժողովուրդը, իր ավելի փոքր ու թույլ պետականությամբ: Հետևաբար Եվրամիություն մտնելու դեպքում, ինչպես մյուս փոքր ժողովուրդները, այնպես էլ մենք կորցնելու ենք մեր ազգային ինքնությունը, կանգնելու ենք ազգային-մարդաբանական-մշակութային առումով ոչնչացման եզրին: Դրան չեն դիմանում նույնիսկ եվրոպական հզոր պետությունները, ասենք Ֆրանսիան, որտեղ չգիտես էլ ֆրանսիացի մնացել է,  թե ոչ: Այսինքն Հայաստանի` եվրամիություն մտնելուց առավելագույնը 10 տարի անց Հայաստանը կկորցնի իր ունիտարությունը, երկրում համարյա հայ չի մնա և բնակչության մեծ մասը կլինեն այլազգիներ, հիմնականում քրդեր, թուրքեր(աշարհագրական դիրքից ելնելով), քանի որ արտագաղթի տեմպերը կտրուկ կաճեն: Համաձայն Եվրամիության Սահմանադրության եվրոպական ընտանիք մտնել ցանկացող երկիրը չպետք է տարածքային խնդիր ունենա հարևան երկրների հետ, Հայաստանի դեպքում սա նշանակում է Արցախյան խնդրի խաղաղ և հիմնավոր լուծում, հայտնի չէ թե ում օգտին և Թուրքիայի հետ սահմաններիի բացում: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ նույնիսկ ցեղասպանության հնարավոր ճանաչման դեպքում Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չի կարող ուենալ: Եվ սա դեռ ամենը չէ,  թվարկվածները ազգային խնդիրների ընդամենը մի փոքր մասն էին ներկայացնում:
Հետ գրություն

Եվ համոզված եղեք, որ եթե հանկարծ թեկուզ մի պահ ձեզ թվա, որ մենք Եվրոմիություն մտնելով շահելու ենք ինչ-որ բան, ապա այդ շահը կրելու է միայն ժամանակավոր և թվացյալ բնույթ:
Ու մենք այդ թվացյալ դեմոկրատ ու անհոգ կյանքի պատճառով կկորցնենք մեր հայրենիքի վերջին կտորը, ու կփակենք մեր պատմության վերջին էջը...

среда, 23 марта 2011 г.

Ամեն բացվող բան չէ, որ պետք է բաց լինի...








Սրանք հեչ, կարևորը Հայ-թուքական սահմանները չբացվան...(էսօր էլի խոսում էին)


Չարի կայսրություն(էն մարդակերը, Տաթոյի ասած)




Մարդասեր թե մարդակեր
Եկեք թափանցեք հոգու խորքեր ,
Տեսնենք դեռ կա խորքերում անծանոթ
Առաքինի հոգու հոտ` ցանկալի, բայց քիչ ծանոթ:
Վաղուց այցի չեք գալիս դուք ինձ
Մաքուր հոգիներ անպիղծ:
Լուսավոր հոգիներ,
Բարեպաշտ հոգիներ,
Անտեր եք թողել միլիոն մարմիններ,
Ձեր փոխարեն բազմել են այնտեղ
Մեռած հոգիներ, որպես լուսազուրկ մի հսկա կանթեղ:
Ունայն են խորքերը ձեր,
Խավար են շողերը ձեր,
Չեմ գտնում ես դեռ
Անեղծ հոգիներ,
Թեկուզ թափանցեմ անհաս խորքեր:
Չեք ուզում մարդիկ լինել մարդասեր,
Նախընտրում եք դուք լինել մարդակեր,
Խիղճը ձեր մեջ չունի ոչ մի տեղ,
Մնացել է անտուն ու անտեր:
Մարդակեր մարդիկ
Միթե դուք չունեք փրկության կարիք
Լույսի արագությամբ եք պատրաստ սրբություն պղծել
Որպես թե կյանք եք արարում, կարելի է կարծել.
Ծնվում եք որպես նորածին լրբեր
<<մեռնում >> եք հանգիստ երբ ծնել եք արդեն նոր լրբեր`
Պատրաստ ծնելու նորանոր մարդակեր լրբեր:
Իշխում է ձեր մեջ չարն իբրև կայսր,
Բարին մնացել է որբ ու անտեր,
Նրան էլ այնտեղ կայսրն է բանտել,
Կլինի այսպես ցավոք շատ դարեր
Մինչև չկործանվեն նենգասեր հոգում այս ձեր
Կայսերական բարքերն ու կարգերը մահաբեր:

вторник, 22 марта 2011 г.

Իմաստուն նկար

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:


Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:


Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:


Ազգս  գերագոյն նպատակ է, ես` միջոց:


Արազ ափին, ծնված ընկեր, 
Քո Արազին ես, մատաղ, 
Մութ բանտերում, տանջված ընկեր, 
Սուրբ տանջաքիդ ես մատաղ։ 

Հուռա՜-հուռա՛, հուռա՜-հուռա՛, 
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։ 

Արյան դաշտում, կռվի դաշտում, 
Սուրդ շողաց, քա՜ջ Նժդեհ, 
Հուռա՛, առա՛ջ, դու գոչեցիր, 
Կուրծքդ խաչով զարդարեցիր։ 

Հուռա՜-հուռա՛, հուռա՜-հուռա՛, 
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։ 

Չենք մոռանա, Հայկասարը, 
Ուր զոհվեցին ութ զինվոր, 
Չենք մոռանա, մեր զորավար, 
Պիտի հիշենք դարեդար։ 

Հուռա՜-հուռա՛, հուռա՜-հուռա՛, 
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։