Մարդասեր թե մարդակեր
Եկեք թափանցեք հոգու խորքեր ,
Տեսնենք դեռ կա խորքերում անծանոթ
Առաքինի հոգու հոտ` ցանկալի, բայց քիչ ծանոթ:
Վաղուց այցի չեք գալիս դուք ինձ
Մաքուր հոգիներ անպիղծ:
Լուսավոր հոգիներ,
Բարեպաշտ հոգիներ,
Անտեր եք թողել միլիոն մարմիններ,
Ձեր փոխարեն բազմել են այնտեղ
Մեռած հոգիներ, որպես լուսազուրկ մի հսկա կանթեղ:
Ունայն են խորքերը ձեր,
Խավար են շողերը ձեր,
Չեմ գտնում ես դեռ
Անեղծ հոգիներ,
Թեկուզ թափանցեմ անհաս խորքեր:
Չեք ուզում մարդիկ լինել մարդասեր,
Նախընտրում եք դուք լինել մարդակեր,
Խիղճը ձեր մեջ չունի ոչ մի տեղ,
Մնացել է անտուն ու անտեր:
Մարդակեր մարդիկ
Միթե դուք չունեք փրկության կարիք
Լույսի արագությամբ եք պատրաստ սրբություն պղծել
Որպես թե կյանք եք արարում, կարելի է կարծել.
Ծնվում եք որպես նորածին լրբեր
<<մեռնում >> եք հանգիստ երբ ծնել եք արդեն նոր լրբեր`
Պատրաստ ծնելու նորանոր մարդակեր լրբեր:
Իշխում է ձեր մեջ չարն իբրև կայսր,
Բարին մնացել է որբ ու անտեր,
Նրան էլ այնտեղ կայսրն է բանտել,
Կլինի այսպես ցավոք շատ դարեր
Մինչև չկործանվեն նենգասեր հոգում այս ձեր
Կայսերական բարքերն ու կարգերը մահաբեր:

Комментариев нет:
Отправить комментарий